2013թ. հուլիսի 11-ից 17-ը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացվել են հետևյալ նախագծերը

19-07-2013

"Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն" ԲԸՀՄ - ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքում նախատեսվող բետոնի շաղախի պատրաստման արտադրամասի նախագծային փաստաթղթերը-17.07

Ծաղկաձորի քաղաքապետարան`  ներկայացվում է բնապահպանական փորձաքննության "Քաղաքային զբոսայգու գլխավոր ճեմուղու հատակագծային և գեոդեզիական աշխատանքների" նախագիծը-17.07

"Գեոթիմ" ՓԲԸ- ներկայացվում է բնապահպանական փորձաքննության"Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաքարից կույտային տարրալվացման եղանակով ոսկու կորզման" նախագիծը

"Մինբիլդ"  ՍՊԸ - ներկայացվում է բնապահպանական փորձաքննության Առինջի հրաբխային խարամի հանքավայրի տեղամասի ընդլայնման փոփոխված արդյունահանման նախագիծը-12.07

"Բազալտ բռոկեն"  ԱՊԸ - ներկայացվում է բնապահպանական փորձաքննության Երևանքաղաքի Ողջաբերդի անդեզիտաբազալտների հանքավայրի "Լեսնոյ"  տեղամասի շահագործման նախագիծը-11.07

Նախագծերին կարող եք ծանոթանալ "Բնապահպանական փորձաքննություն" ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18:

<
>