2013թ. սեպտեմբերի 3-ից 13-ը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացվել են հետևյալ նախագծերը

18-09-2013

"Հայնախագիծ" ԲԲԸ - Ներկայացվում է 18.09.13թ բնապահպանական փորձաքննության ՀՀ Արարատի մարզի Բերքանուշ գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագծի նախագիծը:

"Կարբի Ջրհոս" ՀԷԿ ՍՊԸ - Ներկայացվում է 18.09.13թ բնապահպանական փորձաքննության ՀՀ Լոռու մարզի Շահումյան համայնքի Կարբի գետի երեք վտակի վրա կառուցվելիք "Կարբի Ջրհոս" ՓՀԷԿ-ի 2-րդ հերթի նախագծային փաստաթղթերը:

"Արգիշտի-1" ՍՊԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Լոռու մարզի Տարոնի պորֆիրիտների հանքավայրի արդյունահանման նախագիծը-13.09

"Հայկական միրգ" ԲԲԸ - Ի պատասխան 5/33/52589 գրության` ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում մեկ հորատանցքի հորատման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը-13.09

"Սթոուն Լենդ" ՍՊԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտի բազալտների հանքավայրի հանքի փակման ծրագիրը-10.09

"Դանդի Փրիշս Մեթալս Կապան" ՓԲԸ - Ընկերության կողմից 20.02.13թ բնապահպանական փորձաքննությանը ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Աճանան համայնքների տարածքում 21.6 հա տարածքի անտառվերականգնում ծրագրի աշխատանքային նախագծի վերաբերյալ կարծիք չստանալու պատճառով ԲՓ դրական համարելու մասին-3.09

Նախագծին կարող եք ծանոթանալ "Բնապահպանական փորձաքննություն" ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18:

<
>