ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարում է նախարարության համակարգում գործող Պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ

03-02-2014

1.            <<Տեղեկատվական վերլուծական կենտրոն>>  պետական ոչ առևտրային կազմակերպության  տնօրեն.

Մրցույթը կանցկացվի 2014թ. փետրվարի 28-ին ժամը 15:00 -ին:

2.            <<Արփի լիճ>>ազգային պարկ>>  պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն.

Մրցույթը կանցկացվի 2014թ. մարտի 4 -ին ժամը 15:00 -ին:

Մրցույթը կանցկացվի ՀՀ բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում, ք.Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ:

                Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝              

•              համապատասխան բնագավառի բարձրա•ույն կրթություն.

•              ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

•              իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

•              պետական կազմակերպության զար•ացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

•              դիմում.

•              2 գունավոր լուսանկար.

•              աշխատանքային գրքույկը և պատճենը.

•              անձնագիրը և պատճենը.

•              ինքնակենսագրություն.

•              բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը.

•              կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

•              տեղեկանք մշտական բնակության վայրից.

•              հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և պատճենը, (դրանց առկայության դեպքում).

•              բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).

•              պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (ըստ հավակնորդի տեսակետի).

•              արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք:

 

Դիմումները ընդունվում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում /հասցե՝ ք. Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ 504 սենյակ, հեռ. 51 91 85/:

 

                Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը  9:30-ից մինչև 12:30-ը:

                Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2014թ, փետրվարի 11-ը ժամը 12:30-ը:

<
>