Մեկնարկում է <<Կանաչմոլորակ>> միջազգային էկոլոգիական շարժման ֆորումը Հայաստանում

24-03-2014

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, հանդիսանալով <<Կանաչ մոլորակ>> միջազգային էկոլոգիական շարժման պաշտանական ներկայացուցիչը Հայաստանում, կազմակերպում և իրականացնում է <<Կանաչ մոլորակ>>-ի  ֆորումի մրցույթների ազգային փուլը:

Ֆորումն իրականացվում է <<Մշակութային երկխոսություն. իմացությունից դեպի հարգանք>> ծրագրի սահմաններում` Ռուսաստանի Դաշնության և աշխարհի տարբեր երկրների  պետական, հասարակական, գիտական և մշակութային աջակցությամբ:
2014  թվականի ֆորումի 3 անվանակարգային մրցույթներին կարող են մասնակցել և աշխատանքներ ներկայացնել 1-12-րդ դասարանների աշակերտները:

Ֆորումի մրցույթներին կարող են մասնակցել հանրապետության հանրակրթական կրթօջախները, ինչպես նաև` հասարակական և պետական կազմակերպությունների դպրոցահասակ սաները:

Ֆորումի մրցույթներն  իրականացվում են հետևյալ անվանակարգերով.

1.        <<Դարավոր ավանդույթների բազմազանություն>> -բնական նյութերից պատրաստված ձեռքի աշխատանքներ (ներկայացվում են լուսանկարները կամ ձեռքի աշխատանքների բնագրերը` 18х24 սմ չափսերով): Նկարի հակառակ երեսին նշել հեղինակի անուն ազգանունը (լրիվ), ծննդյան տարեթիվը, օգտագործված նյութերի ցանկը (ռուսերեն):

Գնահատվելու են թեմայի լուսաբանումը, կոմպոզիցիոն լուծումները, կատարման մակարդակը, գեղարվեստական արտահայտչամիջոցները և օգտագործված էկոնյութերի յուրահատկությունը:

2.        <<Ավանդույթներ և ներկա ժամանակաշրջան>> - էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված հագուստների հավաքածու, որը զուգակցում  է ազգային ոճը ներկայի հետ (ներկայացվում են հագուստների լուսանկարները` 18х24 սմ չափսերով): Նկարի հակառակ երեսին նշել հեղինակի անուն ազգանունը (լրիվ), ծննդյան տարեթիվը, օգտագործված նյութերի ցանկը (ռուսերեն):

Գնահատվելու են թեմայի լուսաբանումը, մոդելների դիզայնը, կատարման վարպետությունը և նյութի էկոլոգիապես մաքուր լինելը:

3.        <<Բնություն, մշակույթ, էկոլոգիա>>- ազգագրական կոլեկտիվների մրցույթ (ներկայացվում է բեմադրության կամ համերգի ծրագիրը, գովազդային պաստառները, տեսա- և լուսանկարնների (18х24 սմ չափսերով) ժապավենները): Հայտագրի կամ ծրագրի մեջ պետք է ներառել ելույթի կամ համարի անվանումը, գործող անձանց և դերակատարների անուն ազգանունը, տարիքը, ինչպես նաև սցենարիստի, ռեժիսորի, բեմադրողի և գեղարվեստական ղեկավարի անուն, ազգանունն ու հայրանունը (ռուսերեն):

Ազգային փուլում հաղթած աշխատանքները կներկայացվեն մրցույթի միջազգային փուլին:Մրցույթներին ներկայացված աշխատանքների բնօրինակները հետ չեն վերադարձվում:<<Կանաչ մոլորակ-2014>> միջազգային էկոլոգիական շարժման ֆորումի անցկացման, աշխատանքների ձևակերպման և ձևավորման պահանջների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև <<Կանաչ մոլորակ>>-ի կայքից`www.greenplaneta.ru հասցեով:

Ֆորումի ազգային փուլի մրցույթներին ներկայացվող դպրոցականների աշխատանքները անհրաժեշտ է ներկայացնել. 
-հետևյալ էլեկտրոնային հասցեով`  kanachmolorak@shirakatsy.am, նշելով`,<<Կանաչ մոլորակ>>-ֆորումի մրցույթ <<…>> անվանակարգում, կամ`
- աշխատանքի բնագիրը հանձնել Անանիա Շիրակացու անվան ճեմարան (ՀՀ, ք.Երևան, 0079  Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյանի 35), տնօրենի ընդունարան`  Աշխեն Թովմասյանին  կամ. 1207 սենյակ`  Նարինե Քսաջիկյանին:

Մեզ հետ կարելի կապվել հետևյալ հեռախոսահամարներով. 
(010)64 01 02- տնօրենի ընդունարան 
(010)64 07 87-  տնօրենի օգնական` Աշխեն Թովմասյան,

(055 )32 50 31 - մրցույթի անցկացման պատասխանատու՝ Նարինե Քսաջիկյան,         


-  E-mail: narineksadjikyan@shirakatsy.am:
Մեր էլեկտրոնային հասցեն.      E-mail: 
info@shirakatsy.am 
Մեր կայքը.     URL: 
www.shirakatsy.am 
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2014 թ. մարտի 30-ն է:

<
>