Հոկտեմբերի 27-ին ժամը 11:00 ՀՀ Բն նիստերի դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս «Արարատյան արտեզյան ավազանի ստորգետնյա ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքների վերաբերյալ ՀՀ ԲՆ աշխատանքային խմբի եռամսյա աշխատանքների ամփոփում» թեմայով
Սույն թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 11:00 ՀՀ ԲՆ նիստերի դահլիճում/ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք 5-րդ հար/ տեղի կունենա մամուլի ասուլիս «Արարատյան արտեզյան ավազանի ստորգետնյա ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքների վերաբերյալ ՀՀ ԲՆ աշխատանքային խմբի եռամսյա աշխատանքների ամփոփում» թեմայով: Բանախոսներ` աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյան, ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Դավիթ Գրիգորյան և ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետունի Քամալյան:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց