Արծվիկ Մինասյանի հերթական հանդիպումը Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ

15-12-2017

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ: Հանդիպումն անցկացվել է նախարարի աշխատասենյակում՝ «Նախարարի աշխատանքային օրը» խորագրի ներքո: Արծվիկ Մինասյանը մանրամասն ներկայացրել է նախարարի աշխատանքային գրաֆիկը, ծանոթացրել աշխատասենյակում ներկայացված պետական խորհրդանիշներին, անձնական իրերին: Ուսանողները ծանոթացել են պետական պաշտոնյայի գործունեության, փաստաթղթաշրջանառության վարման, աշխատանքային առօրեայի մանրամասներին: Ուսանողների հետ հարցուպատասխանի միջոցով  անմիջական զրույց է ծավալվել: Ապագա առաջնորդներին Արծվիկ Մինասյանը հաջողություններ է մաղթել, շրջակա միջավայրի ոլորտի մասնագետներին՝ հրավիրել համագործակցության: Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպել էր նաև տարեսկզբին՝ ներկայացնելով բնապահպանական ոլորտի հիմնահարցերը և որպես պաշտոնյա՝ սեփական փորձն ու ձեռքբերումները: 
 

<
>