Ս.թ. հուլիսի 30-ին, ժամը 12.00-ին, ք Կառավարական 3-րդ շենքի 5-րդ հարկում տեղի կունենան հասարակական լսումներ

25-07-2012

Ս.թ. հուլիսի 30-ին, ժամը 12.00-ին, ք. Երևան Հանրապետության Հրապարակ, Կառավարական 3-րդ շենքի 5-րդ հարկի ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենան «Էկո Աուդիտ» ՍՊԸ կողմից ներկայացված «Գեոթիմ»ՓԲԸ –ի ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսարի ոսկու բացահանքի ընդլայնման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքների ղեկավարների և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:
Նախագծի և նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների դիտողությունների, հարցադրումների առաջարկությունների և մտահոգությունների վերաբերյալ «Էկո Աուդիտ» ՍՊԸ-ի պատասխանները տեղադրված են (տես` նյութեր) ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, ինչպես նաև «Գեոթիմ» ՓԲԸ-ի կայքում /www.geoteam.am/:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68:

<
>