ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը:
«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման 2016-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիրը:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ, Ստոկհոլմի կոնվենցիայի ազգային համակարգող Ա.Ալեքսանդրյանը նիստի ընթացքում ներկայացրել է Գործողությունների ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում՝ 2017թ. ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության և այլ գերատեսչությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքները։ Կատարված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվել է նաև ՀՀ կառավարություն:
«Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ/ԳԷՀ լայնածավալ ծրագրի իրականացման գործընթացի և ձեռքբերումների մասին զեկույցով հանդես է եկել ծրագրի համակարգող Գ. Ղարագեբակյանը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց