Մշակվում է <<Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի՝ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

26-12-2017

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և  N218-Ն որոշումների պահանջների համաձայն  մշակվում է <<Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի՝ ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի վարչական տարածքում արդյունաբերական   նպատակով  ստորերկրյա ջրային ռեսուրսից 67,5 լ/վրկ, ինչպես նաև  մակերևութային ջրային ռեսուրսից՝  Արաքս գետից- 132.5 լ/վրկ,  Վահրավար գետից- 70.0 լ/վրկ  և  Բողաքար գետից- 124.0 լ/վրկ   ջրաքանակներով     ջրառի  ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքնեին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ:
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2018 թվականի հունվարի 8-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:  

 ՀՀ բնապահպանության նախարարություն

<
>