<<Թաթսթոուն>> ՍՊԸ-ի ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ 110Կվ օդային գծի և ենթակայանի շինարարության աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

27-12-2017

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հունվարի 18-ին, ժամը 11.00-ին ՀՀ Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի Ագարակ քաղաքի վարչական ղեկավարի նստավայրում /Գարեգին Նժդեհ 5 հասցեում/ տեղի կունենան  <<Թաթսթոուն>> ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ 110Կվ օդային գծի և ենթակայանի շինարարության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218:

<
>