ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2017թ. դեկտեմբերի 29-ի ՆՀ- 988 –Ա հրամանագրով` երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի խորհրդական Էլյանորա Գրիգորի Գրիգորյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Էլյանորա Գրիգորյանը 2001թ.-ից աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական:
ՀՀ բնապահպանության նախարարությունում աշխատելու ժամանակահատվածում, բարեխղճորեն կատարել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից վարվող քաղաքականության մասով Նախարարի հանձնարարականները, լուծել է Նախարարության գործառույթներից բխող հիմնախնդիրները:
Նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի (էՍՊՈ կոնվենցիայի) ազգային համակարգող:
ԷՍՊՈ կոնվենցիայի շրջանակներում հանդիսանալով իրականացման կոմիտեի անդամ, որտեղ Հայաստանի Հանրապետությունում նոր կառուցվող ատոմակայանի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի կողմից բարձրացված բողոքի քննարկման ընթացքում մեծ ջանքեր է ներդրել այդ հարցի չեզոքացման ուղղությամբ:
Լուրջ ներդրում ունի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության բնագավառում օրենսդրական դաշտի կատարելագործման գործում, մասնավորապես Անդրսահմանային ենթատեքստում և ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացում:
Մեծ ներդրում ունի միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցելու հարցում:
Ակտիվ գործունեություն է իրականացնում Հայաստանի պահպանվող տարածքներում բնապահպանական հիմնախնդիրների լուծմանն ուղղված հարցերում:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց