<<ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ>> ՍՊԸ Փարաքարի գիպսատար ապարների հանքավայրի Հարավային տեղամասի օգտակար հանածոների ուսումնասիրության նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

12-01-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հունվարի 24-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի համայնքապետարանում տեղի կունենան <<ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ>> ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գիպսատար ապարների հանքավայրի Հարավային տեղամասի օգտակար հանածոների ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ/2-րդ փուլ/ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218:

<
>