Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

Մշակվում է Գևորգ Մալխասյանի՝ ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի վարչական տարածքում 4.96 հա հողատարածքի ոռոգման նպատակով բնական աղբյուրից 6.46 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

07-02-2018

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

 ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է  Գևորգ  Մալխասյանի՝  ՀՀ  Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի վարչական տարածքում 4.96 հա հողատարածքի ոռոգման նպատակով բնական աղբյուրից 6.46 լ/վ  ջրաքանակով   ջրառի  ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2018 թվականի  փետրվարի 14-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն
 

<
>