«Բոնանո» ՍՊԸ Կյուրեղ լեռան քվարցիտների հանքերևակման ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

23-02-2018


<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. մարտի 13-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի ներկայացուցչի նստավայրում տեղի կունենան «Բոնանո» ՍՊԸ կողմից ներկայացված Կյուրեղ լեռան քվարցիտների հանքերևակման ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: 

 

<
>