«Ավազպլյուս» ՍՊԸ Տանձուտի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի <<Տանձուտ-1>> տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

15-03-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. մարտի 27-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Ավազպլյուս» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի <<Տանձուտ-1>> տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: 

<
>