2018 թ. մարտի երկրորդ կեսին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային գեոպարկի ծրագրի» շրջանակներում, կազմակերպության բնական գիտությունների տնօրինության «Համաշխարհային գեոպարկ ծրագրի» ղեկավար Պատրիկ Մակ Կիվերն աշխատանքային այցով եղել է Հայաստանում:
Պատրիկ Մակ Կիվերի և պատվիրակության այցի ընթացքում տեղի է ունեցել գեոպարկի ստեղծման վերաբերյալ աշխատաժողով /Անի Պլազա հյուրանոց/, որին մասնակցել են ՀՀ կառավարության, ՀՀ արտաքին գործերի, բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների, հնագիտության և ազգագրության ինստիտուտներից, էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, հիմնադրամների, հասարակական կազմակերպություններից և և ԶԼՄ-ների 7 տասնյակից ավելի ներկայացուցիչ:
«Համաշխարհային գեոպարկի ծրագրի» իրագործումն ուղղակիորեն նպաստելու է էկոտուրիզմի խթանմանը և կայուն զարգազմանը, որոնք հանդիսանում են ՀՀ կառավարության ծրագրի առաջնային ուղղություններ, ինչպես նաև խթանելու են համայնքներում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը:
Աշխատաժողովի ավարտից հետո Պատրիկ Մակ Կիվերը ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանի և ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդատու Ս. Շահազիզյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Սյունիքի և ՀՀ Վայոց ձորի մարզեր։
Մարզային այցելությունների ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները ծանոթացել են երկրաբանական և պատմական վայրերին, քայլել երկրաբանական, մշակութային արահետներով: Մարզերում ունեցած գիշերակացերը հնարավորություն են տվել համայնքներում ծանոթանալու տեղական արտադրանքին և ավանդույթներին, ինչը կարող է նախադրյալ հանդիսանալ Գեոպարկեր ստեղծելու համար:
Պատրիկ Մակ Կիվերի գլխավորած պատվիրակությունը ընդունել է նաև ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գեոպարկեր ստեղծելու հնարավորություններին և այդ ուղղությամբ կատարվելիք քայլերին վերաբերող հարցեր։
Քաղաքացիների
ընդունելություն
Բնապահպանական
օրացույց
Օրենսդրական
կարգավորման
ազգային կենտրոն
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ