<<Մուլտի Գրուպ Կոնցեռն>> ՍՊԸ-ի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

19-04-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. մայիսի 4-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի Մղարթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքում տեղի կունենան <<Մուլտի Գրուպ Կոնցեռն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218,:
 

<
>