«ԴԱՐՔ ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ Մեծ Սարի գրանոդիորիտների հանքերևակումում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

20-04-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. մայիսի 10-ին, ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Գուգարք համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «ԴԱՐՔ ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Մեծ Սարի գրանոդիորիտների հանքերևակումում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: 

<
>