Համագործակցության և աշխատանքի հրավեր

14-05-2018

ՀՀ բնապահպանության նախարարությունում ձևավորվում է փորձագետների բանկ՝ նրանում ընդգրկվածներին բնապահպանական խնդիրների լուծման քաղաքականություն մշակելու գործընթացներում ներգրավվելու և գերատեսչության հովանու ներքո իրականացվող ծրագրերում վճարովի կամ կամավոր հիմունքներով ընդգրկվելու հնարավորություն ընձեռելու նպատակով։
Բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող և համապատասխան մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող անձանց՝ փորձագետների բանկում ընդգրկելու համար առաջարկվում է կենսագրական տվյալները  հնգօրյա ժամկետում ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ press@mnp.am էլ.հասցեին։ Լրացուցիչ  հարցերի համար զանգահարել 011-818-517 հեռախոսահամարով։

ՀՀ բնապահպանության  նախարարություն

<
>