Հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցեր

25-05-2018

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն  ընդունել է «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռոման  Մելիքյանին և կազմակերպության իրավաբան Էմիլ Միրզոյանին՝ վերջիններիս խնդրանքով։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված օրենսդրության,  ջրօգտագործումն իրավակարգավորող դաշտի բացերի, ինչպես նաև  ջրօգտագործման թույլտվությունների   տրամադրման գործընթացների հետ կապված հարցեր։
 Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում բնապահպանական գերատեսչության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը։
 «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Ռոման  Մելիքյանը  տրամադրել  է իրենց կողմից ՓՀԷԿ-երի աշխատանքների և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

<
>