ՀՈՒՆԻՍԻ 5-Ը ԲՆԱՊԱՀՊԱՆԻ ՕՐՆ Է

05-06-1972

Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր: 1972թ. հունիսի 5-ին տարբեր պետությունների ղեկավարների Ստոկհոլմյան կոնֆերենցիան ստեղծեց նաև հատուկ կազմակերպություն` շրջակա միջավայրի պահպանման ՄԱԿ ծրագիրը /UNEP/: Մարդկային քաղաքակրթության ժամանակակից տեխնիկական զարգացումը ներկա դրությամբ հանգեցրել է շրջակա միջաավայրի զգալի աղտոտվածությանը: Մարդու ամենօրյա տնտեսական և զիվորական գործունեության արդյունքում` վթարները արդյունաբերական օբյեկտներում և զենքերի փորձարկումները բնական միջավայրին վնաս են հասցնում: Շրջակա միջավայր թափանցող շատ միացություններ չեն հանդիպում բնության մեջ, դրանք մարդու կողմից արհեստականորեն սինթեզված են: www.unep.org/wed/2007/english/.

<
>