Ապօրինի ծառահատման դեպքը բացահայտվել է մեկ օրվա ընթացքում

07-06-2018

<<Բնապահպանի տուն>>  նախաձեռնության անդամները <<Ֆեյսբուք>> սոցիալական ցանցի իրենց էջով տեսանյութ էին տարածել <<Դիլիջան>>  ազգային պարկի Հաղարծին տեղամասի 3-րդ պահաբաժնում գիշերով հայտնաբերված թարմ կտրտված կոճղերի վերաբերյալ։
Ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցներն անմիջապես արձագանքել են ահազանգին,  եղել դեպքի վայրում և փաստի առթիվ հաղորդում ներկայացրել Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։ Իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը հայտնաբերվել են հաճարենի տեսակի երկու կանգուն ծառ ապօրինի հատած Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի երկու բնակիչ՝ Գ․Մ․-ն և Գ․Ս․-ն։ Գործի քննությունը շարունակվում է։

<
>