<< Էկոլոգիա Վ.Կ.Հ.>> ՍՊԸ-ի կլինիկական, անասնապահական, արտադրական և սպառման և այլ օրգանական թափոնների վնասազերծման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

15-06-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. հունիսի 29-ին, ժամը 12:00-ին Էջմիածին քաղաքի Մարգարայի 4/1 հասցեում տեղի կունենան «Էկոլոգիա Վ.Կ.Հ.» ՍՊԸ կողմից կլինիկական, անասնապահական, արտադրական և սպառման և այլ օրգանական թափոնների վնասազերծման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: 

<
>