<<Դեմեր>> ՍՊԸ-ի Արամուսի բազալտի հանքավայրի <<Դեմեր>> տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

18-06-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. հուլիսի 3-ին, ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Դեմեր» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի բազալտի հանքավայրի <<Դեմեր>> տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: 

<
>