Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

Հակահրդեհային կանոնների պահպանման կոչ քաղաքացիներին

19-07-2018

 Հաշվի առնելով հանրապետության տարածքում արձանագրված բարձր ջերմային ֆոնը և հրդեհավտանգ իրավիճակը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն  ամռան ակզբին հանձնարարական էր իջեցրել Անտառային կոմիտեի նախագահին և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում իրականացնող ոչ պետական առևտրային կազմակերպությունների տնօրեններին՝ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով։Վերոհիշյալ կառույցների հսկողության տակ գտնվող տարածքներում հակահրդեհային տեխնիկական միջոցները բերված են առաջնային պատրաստվածության վիճակի և շուրջօրյա հերթապահություն է իրականացվում:
 Այս իրավիճակում առաջնային է դառնում բնակչության կողմից հակահրդեհային կանոնների պահպանումը։ Բնապահպանության նախարարությունն քաղաքացիներին  կոչ է անում զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ և խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում դա անել միայն այդ նպատակով հատկացված վայրում և անվտանգության նորմերի պարտադիր պահպանմամբ։ Խստիվ արգելվում է հացահատիկային մշակաբույսերի հնձած դաշտերում խոզանի այրումը:

<
>