Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

Հանդիպում հասարակական կազմակերպություւների հետ

20-07-2018

Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը հանդիպել է Իրավաբանական հայկական ասոցիացիա ՀԿ-ի կողմից իրականացվող Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրում ընդգրկված 13 մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը բնապահպանության ոլորտում և հնչեցրել հարցադրումներ մարզերի բնակիչներին հուզող խնդիրների վերաբերյալ։
Նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներում և հանգամանալից պարզաբանումներ ներկայացրել, հնչած բոլոր հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին մասնակիցները ցանկություն են հայտնել, որպեսզի նմանատիպ հանդիպումները կրեն  շարունակական բնույթ և ակտիվացվեն առանձին ուղղություններով համագործակցությունը։ 

<
>