Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում դեսպանատան աշխատակիցներից բացի եղել են նաև ոչ կառավարական ասոցիացիայի անդամներ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են բնապահպանության ոլորտում հայ-չեխական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Դեսպան Պետր Միկիսկան ներկայացրել է Հայաստանի հյուսիսում իրականացվող ծրագիրը, ըստ որի լաբորատոր ուսումնասիրություններ են անցկացվել՝ պարզելու հանքշահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, ինչպես նաև նպաստել որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցությանը։
Նախարար Էրիկ Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում գործող օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք ապահովում են նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումների անցկացումը՝ ապահովելով հասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում։
Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան հայտնել է, որ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները՝ ամփոփումից հետո կներկայացվեն Հայաստանի բնապահպանական գերատեսչությանը։ Նախարար Գրիգորյանն օգտակար է համարել գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող նման ուսումնասիրությունները, ինչը նպաստում է ոլորտում վարվող քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց