Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

Բնակիչները վնասվածք ստացած սպիտակագլուխ անգղին համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո բաց են թողել վայրի բնություն

26-07-2018

Վերջերս Ալավերդիի բնակիչները հայտնաբերել էին վնասվածք ստացած սպիտակագլուխ անգղ (Gyps fulvus)։ 
Սպիտակագլուխ անգղը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում՝ վտանգված կարգավիճակով (VU D1), ինչպես նաև  CITES–ի հավելված 2–ում ու Բեռնի կոնվենցիայի հավելված 2–ում:
Վերջին ուսումնասիրությունների համաձայն Հայաստանում առկա է սպիտակագլուխ անգղի 12 գաղութ՝ որոնց ընդհանուր թիվը կազմում է 46-54 զույգ։ 
Ուրախալի այն փաստը, որ Ալավերդիում հայտնաբերված վնասվածքով թռչունը բնակիչների կողմից խնամվել է և վերականգնվելուց հետո բաց է թողնվել վայրի բնություն։ 
Բնապահպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել վայրի բնության այս հազվագյուտ առանձնյակի փրկության գործում։ 
Ուրախալի է, որ բնակչության մոտ ձևավորվում է ճիշտ ընկալում վայրի բնության և կենդանական աշխարհի հանդեպ։ 

<
>