Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

Բնապահպանության նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

27-07-2018

Բնապահպանության նախարարի մոտ տեղի է ունեցել 2018թ. հուլիս ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է 11 քաղաքացի։
   Հանդիպմանը ներկայացած մասնագետներն իրենց գիտելիքները և աշխատանքային փորձն են առաջարկել անտառային ոլորտի բարեփոխումներում, հանդես եկել նաև մայրաքաղաքի հարակից տարածքների կանաչապատման ծրագրերով: Նախարար Էրիկ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով առաջարկների համար, հայտնել է, որ դրանք կուսումնասիրվեն և արդյունքների մասին կտեղեկացնեն քաղաքացիներին: 
Մի քանի քաղաքացիներ դիմել են Բնապահպանության նախարարությունում աշխատանքի անցնելու խնդրանքով: Վերջիններիս պարզաբանվել է, որ նախարարության աշխատակազմում աշխատանքի կարելի է ընդունվել հանրային ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով՝ մասնակցելով թափուր պաշտոնները համալրելու նպատակով հայտարարվող մրցույթներին,  իսկ ոչ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնել ցանկացող քաղաքացիներին առաջարկվել է ներկայացնել մասնագիտական աշխատանքի վերաբերյալ հայտարարություններ՝ նախարարությունում ձևավորված փորձագետների բազայում ներառելու համար:
 

<
>