Առաջին անգամ Հայաստանում որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել կաթնասունների որս` բացի գայլերից և շնագայլերից

09-08-2018

Հիմք ընդունելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի 2018 թվականի հուլիսի 20-ի N2459-152 գրությամբ ներկայացված առաջարկությունները, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ստորագրել է որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրաման: Հրամանում առաջին անգամ որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել կաթնասունների որս` բացի գայլերից և շնագայլերից։ Բնապահպանության նախարարը նաև պաշտոնական գրություն է ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ որսաշրջանի ընթացքում կենսառեսուրսների օգտագործման պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների իրավական գործընթացի վերահսկողությունն ուժեղացնելու առաջարկով։ 

<
>