Գյումրու "Կումայրի" պատմական կենտրոնի փողոցների վերականգնում ենթածրագրի վերաբերյալ հանրային քննարկումներ

16-08-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. օգոստոսի 28-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանում տեղի կունենան  շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Գյումրու "Կումայրի" պատմական կենտրոնի փողոցների վերականգնում ենթածրագրի  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):   
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68:

<
>