«Սպայկա» ՍՊԸ պատկանող նոր 110/6-6կվ ենթակայանի կառուցման և 110կՎ ՕԳ անցկացման աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

16-08-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով ս.թ. օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ին ք. Երևան Բագրատունյաց 70/18 հասցեում տեղի կունենան «Սպայկա» ՍՊ ընկերությանը պատկանող նոր 110/6-6կվ ենթակայանի կառուցման և 110կՎ ՕԳ անցկացման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68:

<
>