Հանդիպման հրավեր ռեստորանների, ռեստորանային ցանցերի, սրճարանների և հանրային սննդի այլ կետերի ներկայացուցիչներին

16-08-2018

Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկած մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթացի շրջանակներում նախարարությունը հանդիպման է հրավիրում ռեստորանների, ռեստորանային ցանցերի, սրճարանների և հանրային սննդի այլ կետերի ներկայացուցիչներին։
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի հետ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 17։00-ին։
Հասցե՝ Հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, Բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճ։
Հանդիպմանը մասնակցել ցանկացողները գրանցման համար կարող են զանգահարել 011-818-517 հեռախոսահամարով, մինչև օգոստոսի 24-ը, ժամը 12։00-ն։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

<
>