Բնապահպանության նախարարն օրեր առաջ հայտարարել էր, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու և աղբի կառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանում աստիճանաբար պետք է կրճատվի, այնուհետև արգելվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային փաթեթների և տարաների օգտագործումը։
Այս նախաձեռնության շրջանակներում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն օգոստոսի 20-ին հանդիպել է բնապահպանական գործունեություն ծավալող մոտ 3 տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ։
Ողջունելով ներկաներին նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է, թե ինչ փուլում է գտնվում բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնած այս գործընթացը։ «Մենք սկսել ենք մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման ռազմավարության երկրորդ փուլը, որն իր մեջ ներառում է համապատասխան իրավական ակտերի մշակում։ Քննարկման փուլում են առևտրային օբյեկտներում պոլիէթիլենային փաթեթների համար նվազագույն վճար, հարկ կամ տուրք սահմանելու վերաբերյալ առաջարկություններն իրենց համապատասխան գնագոյացման հիմանվորումներով»,- նշել է Ի․Ղափլանյանը։
Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվել են թղթե տոպրակների, բազմակի օգտագործման բոնուս-կոդերով կտորե տոպրակների և այլընտրանքային այլ տարբերակների առաջարկներ։ Նախարարի առաջին տեղակալը հավելել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այլ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ հրաժարվելու ավելորդ պլաստիկե ապրանքների օգտագործումից։ Գործընթացին զուգահեռ սկսվել է նաև իրազեկման բազմաճյուղ միջոցառումների իրականացումը՝ անիմացիոն և ոչ անիմացիոն սոցիալական գովազդների պատրաստում, իրազեկման դասընթացների և արշավների նախապատրաստական աշխատանքների ծավալում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տեղական և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվելիք բնապահպանական ծրագրերը՝ առաջարկելով բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել պիլոտային ծրագրով ընտրված համայնքի՝ Թալինի խնդիրների հնարավոր լուծումներին ուղղված միջոցառումներին։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց