ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

31-08-2018

   Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է օգոստոս ամսին ընդունելության համար հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումում գրանցված 24 քաղաքացու:
 Ընդունելության ընթացքում քաղաքացիները դիմել են աշխատանքի ընդունվելու խնդրանքով, ինչպես նաև ներկայացրել բնապահպանության նախարարության գործառույթներին վերաբերող իրենց հարցերը, դիտարկումներն ու առաջարկները, որոնց տրվել են հանգամանալից պարզաբանումներ և պատասխաններ։ 
   Քաղաքացիների մի մասը նախարարին է ներկայացրել առաջարկներ բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ, պատրաստակամություն հայտնել իր փորձով ու գիտելիքներով օժանդակել դրանց լուծմանը։ 
  Աշխատանքի անցնելու խնդրանքով դիմած քաղաքացիներին պարզաբանվել է, որ նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում են հայտարարություններ թափուր պաշտոնների մասին, որոնք զբաղեցնելու համար վերջիններս պետք է հանրային ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով մասնակցեն  կազմակերպվող մրցույթներին։ Քաղաքացիներին տեղեկացվել է, որ նրանք նաև կարող են մասնակցել նախարարության ներքո իրականացվող դրամաշնորհային ծրագրերում փորձագետներ ներգրավելու վերաբերյալ Բնապահպանության նախարարության կայքում պարբերաբար հրապարակվող մրցույթներին:

<
>