ԲՆ բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմների, ստանդարտների ու տեխնիկական կանոնակարգերի բաժնի գլխավոր մասնագետի(ծածկագիր` 16-2.3-187) քաղ.ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

24-09-2018

Դիմումի ձևը      

1.    Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմների, ստանդարտների ու տեխնիկական կանոնակարգերի բաժնի   գլխավոր մասնագետ (ծածկագիր` 16-2.3-187)

  Իրականացնում է բնապահպանության ոլորտին վերաբերող uտանդարտների և տեխնիկական կանոնակարգերի նախագծերի, շրջակա միջավայրի վիճակի պետական դիտանցի (մոնիթորինգ) իրականացման կարգերի մշակման աշխատանքներ:
 Իրականացնում է բնապահպանության ոլորտին առնչվող վարչություն մուտքագրված uտանդարտների և տեխնիկական կանոնակարգերի նախագծերի ուսումնասիրում, կազմում է նախարարության ամփոփ կարծիքի նախագիծը:
Ապահովում է մասնակցությունը բնապահպանական միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված մեխանիզմների ներդրման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին, նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր:
Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

   1. Տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ,կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
    2.Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին, Հայաստանի Հանրապետության հարկային, Հայաստանի Հանրապետության ջրային, Հայաստանի Հանրապետության հողային, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքերի , «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման  մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին»,  «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Սևանա լճի մասին», «Թափոնների մասին», «Կենդանական աշխարհի մասին» , «Բուսական աշխարհի մասին», «Ստանդարտացման մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:


•    Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր առաջանալու հիմքը վերանում է մինչև տվյալ պաշտոնը օրենքով սահմանված կարգով մրցութային կարգով համալրելը:
•    Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:
•    Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am  կամ meri.babayan@mnp.am 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. սեպտեմբերի 27-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
•    անձնագիր ( և անձնագրի պատճեն).
•    դիմում
•    տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
•    արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
•    մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
    Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504:
 

<
>