Ս.թ ապրիլի 19-ին տեղի կունենան Աղավնատան տուֆերի հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

16-04-2013

Ս.թ ապրիլի 19-ին ժամը 12.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտնի գյուղապետարանում տեղի կունենան <<Հովսեփ-Արման>> ՍՊԸ կողմից ներկայացված Աղավնատան տուֆերի հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ Արագածոտնի մարզի, Արագածոտնի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 094-40-24-48:

<
>