Բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 16-3.3-100) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար hայտարարություն

01-10-2018

Դիմումի ձևը      

Բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության  բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 16-3.3-100) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար 

1.    Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 16-3.3-100) /հղիության և ծննդաբերության արձակուրդ/

  Մասնակցում է առաջացող արտադրության և սպառման թափոնների հաշվառման իրականացմանը, վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման վերաբերյալ մասնագիտական եզրակացությունների կազմմանը.
Նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր:
Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին:
Ներկայացնում է զեկուցագրեր՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին:
Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020թ. հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
2) «Թափոնների մասին» օրենքի, «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի, «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի, «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի, «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին» կոնվենցիաների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
 3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

  • Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքը վերանում է 2019թ. փետրվարի 5-ին:
  • Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:
  • Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am  կամ meri.babayan@mnp.am 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 18:00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. հոկտեմբերի 4-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • անձնագիր ( և անձնագրի պատճեն).
  • դիմում
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:

    Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504:

<
>