Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ (ծածկագիր`  16-3.1-92) 

01-10-2018

Դիմումի ձևը      

1.    Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր`  16-3.1-92) 

Իրականացնում է Տեսչական մարմնի հայցերի և դիմումների կազմման և Տեսչական մարմնի դեմ ներկայացված հայցերի և դիմում-բողոքների պատասխանների կազմման աշխատանքները, ինչպես նաև Տեսչական մարմնի դեմ ուղղված հակընդդեմ հայցերի պատասխանները` Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում դատական մարմիններում դրանց հետագա պաշտպանությունը:
Օրենքով սահմանված կարգով և դեպքերում հարուցում է վարչական վարույթ, կազմակերպում է քննարկում դրա շրջանակներում, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կողմից հարուցված վարչական վարույթների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում այդ մարմիններին տրամադրում է իրավական աջակցություն.
Վերլուծում է տեսուչների կողմից կազմված ստուգման ակտերի, վարչական վարույթի փաստաթղթերի և շրջանառվող այլ փաստաթղթերի օրինականությունը և դրանց վերաբերյալ տրամադրում իրավական եզրակացություն:
 Հայաստանի Հանրապետության դատարաններում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, հանդես է գալիս որպես երրորդ անձ:
Իրականացնում է բացատրական աշխատանքներ բնապահպանական օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի կիրարկման մասին:
Ներկայացնում  է եզրակացությունները Տեսչական մարմին ներկայացված բողոքների և գանգատների վերաբերյալ:
Դատական ակտերի հարկադիր կատարմանն է ներկայացնում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կայացրած վարչական տուգանքի և բնությանը պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ որոշումները` գումարները  հարկադիր կարգով  բռնագանձելու համար:
Իրականացնում է Տեսչական մարմնի աշխատանքներին վերաբերող այլ գործառույթներ:


Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1) Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ. 
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Բնության հատուկ պահպանվողտարածքների մասին», «Սևանա լճի մասին», «Թափոնների մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Տեսչական մարմինների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 754-Ն որոշման  և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
 3)Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

  • Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր առաջանալու հիմքը վերանում է մինչև տվյալ պաշտոնը օրենքով սահմանված կարգով մրցութային կարգով համալրելը:
  • Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am կամ meri.babayan@mnp.am

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 18:00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. հոկտեմբերի 4-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • անձնագիր ( և անձնագրի պատճեն).
  • դիմում
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:

    Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
    Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504:

<
>