Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

01-10-2018

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանի մոտ տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբեր ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն:  Ընդունելությանը մասնակցել է տասնմեկ քաղաքացի:
Քաղաքացիների մի մասն առաջարկություններ է ներկայացրել Բնապահպանության նախարարության գործառույթներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ հանդիպման ներկայացած երկու  գիտնական իրենց դիտարկումներն են մատուցել  Սևանա լճի խնդիրների վերաբերյալ և դրանց լուծման տարբերակներ ներկայացրել։ Առաջարկներ են եղել նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնահարցի մասով։
Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը լսել է քաղաքացիներին, ծանոթացել է ներկայացված առաջարկներին ու նախագծերին, որոնց մի մասի պատասխանները տրվել է տեղում, մյուսներին տեղեկացվել է, որ նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ աշխատանքային խորհրդակցություններից հետո կտրվեն պատասխաններ և ներկայացված նախաձեռնություններին կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն:

<
>