Բնապահպանության նախարարը Թաիլանդում մասնակցել է Կանաչ արդյունաբերական 5-րդ կոնֆերանսին

18-10-2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության /UNIDO/ և ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսիայի տնտեսական և սոցիալական կոմիտեի կողմից Թաիլանդի Թագավորությունում կազմակերպած Կանաչ արդյունաբերական 5-րդ կոնֆերանսին։ Բանգկոկում կայացած պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը բնապահպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում բնապահպանության ոլորտի զարգացման առաջնահերթությունները: Իր ելույթում նախարարն անդրադարձել է բնապահպանական խնդիրների փոխկապակցվածությանը տնտեսական ու սոցիալական իրավիճակի հետ և նշել, որ աղքատության կրճատումը կարող է զգալի ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի խնդիրների լուծման գործում: Էրիկ Գրիգորյանը Խորհրդաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր քարտուղար Լի Յոնգի հետ, նաև ունեցել այլ երկկողմ հանդիպումներ միջազգային կազմակերպությունների և պետությունների բնապահպանական ոլորտի պատասխանատուների հետ։
    
 

<
>