Բնապահպանության նախարարը մասնակցել է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների 2-րդ պաշտոնական նախարարական հանդիպմանը

18-10-2018

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Բնապահպանության նախարարի գլխավորությամբ Լյուքսեմբուրգում մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների 2-րդ պաշտոնական նախարարական հանդիպմանը՝ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության թեմայով։ 
Բնապահպանության նախարար Է․ Գրիգորյանն իր ելույթում անդրադարձել է  կլիմայի փոփոխության, թափոնների կառավարման, կենսաբազմազանության պահպանության և կլիմայական ֆինանսավորման հարցերին։ 
 Նախարարը հանդես  է եկել ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների բնապահպանության ոլորտի պետական կառավարման մարմնինների միջև ուղիղ համագործակցության առաջարկով։ 
Նախարարը երկկողմ հանդիպումներ  է ունեցել ԵՄ մի շարք երկրների բնապահպանության նախարարների, Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչ Մոնիկա Սկատարսի հետ, որոնց շրջանակներում քննարկվել են համագործակցության խորացմանն ուղղված հետագա քայլերը։ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության ղեկավար Հանս Բրույնիքսի հետ աշխատանքային քննարկման ընթացքում համատեղ որոշում է կայացվել միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի համար Եվրոպական միության «Կոպեռնիկուս» տվյալների բազա՝ ազատ հասանելիություն ապահովելու նպատակով։ «Կոպեռնիկուս» տվյալների բազան հողի, օդի և ծովային մակերևույթի հազարավոր սենսորների միջոցով ստացվող տվյալների համաշխարհային ցանց է, որը հնարավորություն է տալիս ստանալ  Երկիր մոլորակի ամենամանրամասն պատկերը (http://copernicus.eu/data-access)։ 
Այցի շրջանակներում հանդիպումներ են եղել նաև Շրջակա միջավայի հարցերով ԵՄ հանձնակատար Կարմենու Վելլայի  և Կլիմայի գործողությունների և էներգիայի հարցերով ԵՄ հանձնակատար  Միգել Արիաս Կանյետեի հետ։
 Իր ամփոփիչ ելույթում Միգել Արիաս Կանյետեն բարձր է գնահատել  Հայաստանի կողմից իրականացված աշխատանքները։

<
>