Հարմարվողականության հիմնադրամը Հայաստանին տրամադրել է ավելի քան 1,4 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ

18-10-2018

Հարմարվողականության հիմնադրամի (Adaptation Fund) խոհուրդը հաստատել է Բնապահպանության նախարարության <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի մշակած <<Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում պիլոտային ծրագիրը>>: 
Ծրագրի իրականացման համար Հարմարվողականության հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 1,435,100 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է բարձրացնել Արթիկ քաղաքի դիմակայությունը հիդրոօդերևութաբանական սպառնալիքներին, որոնց հաճախականությունն ու ինտենսիվությունը աճում է կլիմայի փոփոխության պայմաններում:

Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի կողմից նշված ծրագրի հաստատումը նշանակալից է այն առումով, որ այն Արևելյան Եվրոպայում ֆինանսավորված երկրորդ ծրագիրն է, իսկ տարածաշրջանում՝ առաջինը:

<
>