Բնապահպանության նախարարն ընդունել է Արշալույս Ճգնավորյանին

30-10-2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) երկար տարիների նախկին գործադիր տնօրեն Արշալույս Ճգնավորյան- Այզենբաուերին, որին ուղեկցել է UNIDO-ի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։ 
Կողմերը քննարկել են ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և կանաչ տնտեսության խթանմանն ուղղված UNIDO-ի առաքելությանը և ծրագրերին առնչվող հարցեր։ Տիկին Ճգնավորյանը կիսվել  է ոլորտում ունեցած իր աշխատանքային հարուստ փորձի որոշ դրվագներով։
   Բնապահպանության նախարարը բարձր է գնահատել հյուրի մասնագիտական գործունեությունը ու փորձը և կարևորել դրանց ներդնումը Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման գործընթացներում։

<
>