Սևան քաղաքի, Թերակղզու ոչ ափամերձ հատվածում, Արտաշ Գրիգորյանին պատկանող տարածքի 0.22կՎ էլեկտրամատակարարման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում

02-11-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. նոյեմբերի 14-ին ժամը 11:30-ին, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում տեղի կունենա <<ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի, Թերակղզու ոչ ափամերձ հատվածում, Արտաշ Գրիգորյանին պատկանող տարածքի 0.22կՎ էլեկտրամատակարարման նախագծի>> շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18:

<
>