Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ/(ծածկագիր` 16-2.3-271)

05-11-2018

Դիմումի ձևը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի շահագործման բաժնի  ավագ պետական տեսուչ (ծածկագիր`    16-2.3-271) 

 Իրականացնում է ընդերքի շահագործման ոլորտում օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքների, ինչպես նաև դրանց շահագործման համար սահմանված ընդերքօգտագործման պահանջների, ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքության, օգտակար հանածոներիպաշարների շարժի հաշվառման իրականացման և տեղեկատվության ներկայացման սահմանված պահանջների, արդյունահանման նախագծերին համապատասխան ընդերքօգտագործման աշխատանքների կատարման  նկատմամբ վերահսկողության աշխատանքները, ընդերքի շահագործման ոլորտում օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզման և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի ողջամիտ և համալիր օգտագործման կամ դրանց պահեստավորման ու պահպանման, օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի, տեղադիրքի և դրանց համայնքների բնակչության անվտանգության և առողջության մշտադիտարկումների իրականացման պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության աշխատանքները:
Իրականացնում է ընդերքի շահագործման ոլորտում օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխման և այլ նպատակների համար այդ մակերեսների օգտագործման սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության աշխատանքները, ընդերքի շահագործման ոլորտում հրդեհումից, հեղեղումից և օգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից օգտակար հանածոների հանքավայրերի պահպանման նկատմամբ վերահսկողության աշխատանքները:
Իրականացնում է ընդերքի շահագործման ոլորտում ընդերքօգտագործման վարչական վիճակագրության վարման և ներկայացման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության աշխատանքները, ընդերքի շահագործման ոլորտում  հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման  պայմանների ապահովման նկատմամբ վերահսկողության աշխատանքները:
Իրականացնում է ընդերքի շահագործման ոլորտում մարկշեյդերական փաստաթղթերի պահպանման, լուծարվող կամ կոնսերվացվող լեռնային փորվածքները և հորատանցքերը բնակչության անվտանգությունն ապահովող վիճակի բերելու պահանջների կատարման, ինչպես նաև կոնսերվացման ժամանակամիջոցում հանքավայրերի, լեռնային փորվածքների և հորատանցքերի պահպանման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության աշխատանքները, ընդերքի շահագործման ոլորտում հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի պահպանման սահմանված կարգի պահանջների, ընդերքից ինքնագլուխ օգտվելու, ընդերքի պետական սեփականության իրավունքն ուղղակի կամ քողարկված ձևով խախտող գործարքների նկատմամբ վերահսկողության աշխատանքները:
Իրականացնում է տեսչական ստուգումներ, ուսումնասիրություն,ստուգման կամ ուսումնասիրության ընթացքում խախտման հայտնաբերման դեպքում արձանագրում է խախտումը, ստուգվող օբյեկտներին և ֆիզիկական անձանց տալիս է հանձնարարականներ.   
Իրականացնում է Տեսչական մարմնի աշխատանքներին վերաբերող այլ գործառույթներ:
Մասնակցում է Բաժնի կողմից կիրառված պատժամիջոցներից եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքերի մասին տվյալների ամփոփմանը:
Նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր:
Նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  1) բարձրագույն  կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
2) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Սևանա լճի մասին», «Թափոնների մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Տեսչական մարմինների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Ներքին աուդիտի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական վիճակագրության մասին» «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության «Տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» 2015 թվականի հոկտեմբերի 1-ի N 1358-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 754-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
 3) Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
4)  Տիրապետում է ռուսերենին (ազատ):

• Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր առաջանալու հիմքը վերանում է մինչև տվյալ պաշտոնը օրենքով սահմանված կարգով մրցութային կարգով համալրելը:
• Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:
• Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am  կամ meri.babayan@mnp.am 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. նոյեմբերի 8-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
•   անձնագիր ( և անձնագրի պատճեն).
•   դիմում
•  տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
•    արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
•    մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
    Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504:

<
>