Բնապահպանության նախարարի պաշտոնակատարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

09-11-2018

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ բանկի ավագ տնտեսագետ Եվգենի Նայդովի գլխավորությամբ։
  Հանդիպմանը քննարկվել են բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին՝ Բանկի աջակցության հնարավորություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել Հայաստանի նախաձեռնած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին։
     Եվգենի Նայդովի խնդրանքով Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանական մոնիթորինգի իրականացման, թույլտվությունների ու լիցենզիաների տրման համակարգերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և ներդրվող նոր մեխանիզմները։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել ոլորտում բնապահպանական նորմերի պահպանման, շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմման ուղղությամբ կատարվող օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններին։

<
>