Հաստատվել է Բնապահպանության նախարարության մշակած 162 000 ԱՄՆ դոլարի գրանտային ծրագիր

09-11-2018

 Հայաստանի Հանրապետությունը, 2017 թվականին վավերացնելով «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան, ստանձնել էր պարտավորություններ՝ 2020թ-ից արգելել Կոնվենցիայի Ա Հավելվածի I մասում թվարկված սնդիկի հավելիչներով արտադրանքի արտադրությունը, ներկրումը կամ արտահանումը։
     Համաձայն Կոնվենցիայի դրույթների` գործում է Կողմերին տրամադրվող ֆինանսական ռեսուրսների մեխանիզմ, որի շրջանակներում  ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Սնդիկի վերաբերյալ «Նպատակային միջազգային ծրագրի» կառավարիչների խորհուրդը 18 երկրի ներկայացրած 19 ծրագրային հայտից հաստատել է միայն 5 առավել նպատակային և լիակազմ ծրագիր, որոնցից մեկը Հայաստանինն է։ 
Հաստատվել է Բնապահպանության նախարարության կողմից մշակված 162  000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը և այն ուղղվելու է Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրս բերմանն աջակցելու նպատակով ներուժի ստեղծմանը։
 

<
>