ԾԱՆՈՒՑՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ

09-11-2018

Այսուհետ ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումը կիրականացվի ջրօգտագործողի կողմից բնապահպանության նախարարություն ներկայացված ջրօգտագործման թույլտվության՝ նույն պայմաններով և ժամանակահատվածով՝  երկարաձգման  դիմումի հիման վրա։ 
 Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել կամ փոփոխվել, կամ դրա երկարաձգումը չի հակասում ՀՀ օրենսդրությանը, ապա Բնապահպանության նախարարությանից պատշաճ ծանուցում ստանալուց և 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում  պետական տուրքը վճարելուց հետո (ՀՀ ջրային օրենսգրքի 78-րդ հոդված) ջրօգտագործման թույլտվությունը համարվում  է երկարաձգված  նույն պայմաններով և ժամանակահատվածով, ինչի  մասին ջրօգտագործողին սահմանված կարգով  ծանուցվում  է։

<
>