Մշակվում է ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի վարչական տարածքում <<Փարախլու>> կոչվող բնական աղբյուրից <<Գրիգոր>> ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվության նախագիծ

14-11-2018

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է <<Գրիգոր-Գուրգեն>> Ա/Կ-ի՝ ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի վարչական տարածքում <<Փարախլու>> կոչվող բնական աղբյուրից <<Գրիգոր>> ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 19-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

<
>